ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը

Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը
26.08.2025 | 10:23

Ալիևի «հայ հասարակությունը հիվանդ է» արտահայտությունը պատահական չի հնչել։

Փաստացի, նա կրկնում է այն, ինչ արդեն երկար ժամանակ ներսից քարոզում է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հետևողականորեն պնդում է, թե հայ ժողովրդի «հայրենասիրական մոդելը» պարտադրված է եղել ԽՍՀՄ կողմից, իսկ Ղարաբաղյան շարժումը օտարների մանիպուլյացիայի հետևանք է։

Այս մոտեցմամբ համազգային շարժումը ներկայացվում է որպես պատմական «սխալ»։

Ալիևի հռետորաբանությունը դառնում է այս նարատիվի տրամաբանական շարունակությունը․ եթե Հայաստանի ղեկավարն ինքն է հայտարարում, որ ժողովուրդն ապականված է «կեղծ հայրենասիրությամբ», ապա թշնամուն մնում է միայն դա վերածել զենքի՝ միջազգային լսարանին համոզելու համար, թե հայերն «ինքնությամբ խեղված» ազգ են։

Արդյունքում Փաշինյանի ներսից հնչող թեզերն ու Ալիևի դրսից հնչեցրած վիրավորանքները նույն գծի մեջ են․ առաջինը քայքայում է ազգային ինքնագիտակցությունը ներսում, երկրորդը՝ ամրապնդում դրա կործանարար ընկալումը դրսում։

Ալիևի և Փաշինյանի մոտեցումները գործնականում միմյանց փոխլրացնում են․ մեկը դա օգտագործում է արտաքին քաղաքական ճնշման և նվաստացման համար, մյուսը՝ ներքին քաղաքական ինքնարդարացման ու անցյալից «հեռանալու» համար։

Արդյունքում հայ հասարակությունն օբյեկտիվորեն դառնում է թիրախ թե՛ արտաքին, թե՛ ներքին քննադատության՝ որպես «սխալ մտածող»։

Հետևաբար, կարելի է ասել, որ Ալիևի հայտարարությունը ոչ միայն բխում է, այլ նաև ամրապնդվում է Փաշինյանի գնահատականներից։ Դա վտանգավոր է, քանի որ իշխանության ներսից ձևավորված նարատիվը դառնում է հակառակորդի համար գործիք։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 11058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ